17/03/2017 14:31
Սմոլինգ. Բախտս բերել է, որ Մխիթարյանի դեմ չեմ խաղում
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը բարձր է գնահատել իր թիմակից և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ունակությունները, փոխանցում է Sovsport.ru-ն:
«Մենք ուրախ ենք, որ Հենրիխը վերադարձել է: Դա հիանալի է: Նա մի քանի խաղի չմասնակցեց, սակայն կարողացավ նույն մակարդակի դուրս գալ: Այժմ նա պատրաստ է, ինչպես երբեք», - ասել է Սմոլինգը:
Նրա խոսքով՝ ՄՅՈւ կազմում բավարար են գերազանց ֆուտբոլիստները, և դա հիանալի է, գրում է «Սովետսկի սպորտը»:
«Օրինակ, Մխիթարյանը, որը մշտապես սպառնում է մրցակցի դարպասին: Նրա հետ շատ դժվար է գործ ունենալ: Նա անկանխատեսելի է, յուրաքանչյուր պաշտպան աշխարհում գիտի, թե որքան ծանր է խաղալ այդ ֆուտբոլիստի դեմ: Մի բան է նրա հետ նույն թիմում խաղալ, այլ բան՝ դիմակայել նրան: Իմ բախտը շատ է բերել, որ նրա դեմ չեմ խաղում: Նա միշտ մի քայլ առաջ է և գերազանց տեխնիկա ունի: Դա մեծ առավելություն է մեր թիմի համար», - ասել է Սմոլինգը: