17/03/2017 13:20
Հայաստան կայցելի 25-ից 30 հազար իրանցի զբոսաշրջիկ
2017 թվականին մարտից-ապրիլ սպասվում է 25-30 հազար իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«2014-2016թթ. վերընթաց կորով բարձրացել է իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը, այդ թվում՝ Նովրուզի օրերին: Այս տարի ևս կունենանք բավականին մեծ քանակ: Ենթադրաբար կլինի մոտավորապես 25-30 հազար, վատատեսական դեպքում՝ 20-25 հազարի միջև կտատանվի», - նշեց Ա. Տոնոյանը:
Իրանագետի խոսքով՝ իրանցի զբոսաշրջիկների աճին նպաստող երկու գործոն կա. առաջին՝ 2016 թվականին Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը, իսկ երկրորդը՝ ներկայումս Իրանում տնտեսական իրավիճակի կայունությունն է:
Բացի այդ, ինչպես նշեց փորձագետը, Իրանը այն երկրների թվում է, որտեղ զբոսաշրջության ոլորտը կառավարելի է և ուղղորդվող, այսինքն՝ զբոսաշրջիկների հոսքը պայմանավորված է նաև տարածարջանային քաղաքական իրավիճակով և պետական մակարդակով արվող հայտարարություններով: