18/03/2017 12:27
Չեմպիոնշիփի խաղում ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով 1-ին կեսին 14 րոպե է ավելացվել
Անգլիական Չեմպիոնիշիփի «Բրիսթոլ Սիթի»-«Հադերսֆիլդ Թաուն» (4:0) խաղը մթագնել է հյուրերի կիսապաշտպան Ջոնաթան Հոգի վնասվածքի պատճառով, փոխանցում է Championat.com-ը:
Առաջին խաղակեսում Հոգը տուժել է թիմակից Մարկ Հադսոնի հետ բախման հետևանքով: 28-ամյա ֆուտբոլիստին, որը պարանոցի վնասվածք էր ստացել, մոտ 14 րոպե բժշկական օգնություն են ցուցաբերել, այնուհետև պատգարակով դուրս բերել խաղադաշտից: Հոգին հետազոտության համար տեղափոխել են հիվանդանոց:
Հանդիպման գլխավոր մրցավարը տեղի ունեցածի պատճառով 14 րոպե է ավելացրել առաջին կեսին: