20/03/2017 12:30
«Բարսելոնը» հաղթեց «Վալենսիային»
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնը» տանը 4:2 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ, հայտնում է Sports.ru-ն:
Կատալոնացիների կազմում աչքի ընկան Լիոնել Մեսսին, որը դարձավ դուբլի հեղինակ, և մեկական անգամ Լուիս Սուարեսն ու Անդրե Գոմեշը:
Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնն» այս հաղթանակից հետո 2 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: