20/03/2017 16:56
Արցախի՝ պաշտոնից ազատված փոխվարչապետը նոր գործունեություն է ծավալելու
Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որն այսօր իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ։
«Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնելա Արցախի Հանրապետության Նախագահին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնրոհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին:
Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը:
Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ», - Facebook-յան իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը։