20/03/2017 17:05
Թրամփը խոստացել է կտրուկ նվազեցնել ընկերությունների հարկերը
ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նվազեցնել ընկերության եկամուտից հարկերի գանձումը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք կնվազեցնենք (դրույքը) ընկերությունների համար՝ 15-20 տոկոսով՝ 35-38 տոկոսից », - Fox News-ի հետ հարցազրույցում ասել է Թրամփը։
«Դա Ռեյգանի ժամանակներից ի վեր հարկերի խոշորագույն նվազեցում կլինի, հնարավոր է, ավելին, քան Ռեյգանի օրոք», - հավելել է Թրամփը։ Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ նախագահ է եղել 1981-1989-ին։
Թրամփը մի քանի անգամ հարկային բարեփոխումներ է խոստացել, բայց դեռևս չի հրապարակել նպատակային ցուցանիշներ։
Հանրապետականները կարծում են, որ հարկերի նվազեցումը կնվազեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը և թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել։