20/03/2017 13:55
Ֆեդերերը նվաճել է կարիերայի 90-րդ տիտղոսը
Ռոջեր Ֆեդերերը նվաճել է թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը, հայտնում է Championat.com-ը:
Եզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 6:4, 7:5 հաշվով հաղթել է իր հայրենակից Ստեն Վավրինկային: Մրցախաղը տեւել է մեկ ժամ 20 րոպե:
Ռոջեր Ֆեդերերը 5-րդ անգամ հաղթեց Ինդիան Ուելսում եւ նվաճեց կարիերայի 90-րդ տիտղոսը:
Կանանց մրցաշարում հաղթել է ռուս Ելենա Վեսինան, որը եզրափակիչում ուժեղ է գտնվել իր հայրենակից Սվետլանա Կուզնեցովայից՝ 6:7, 7:5, 6:4: