21/03/2017 18:21
Մոնիկա Բելուչին կլինի Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղորդավարը
52-ամյա Մոնիկա Բելուչին կլինի Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղորդավարը և կանցկացնի կինափառատոնի բացման ու փակման արարողությունը, որը տեղի կունենա մայիսի 17-ից 28-ը, հայտնում է ТАСС-ը:
Այս մասին ասվում է կինոփառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ, որը տարածվել է թվիթերում։
Կաննի 70-րդ կինոփառատոնի հաղորդավար տարբեր տարիների եղել են Լորան Լաֆիտը, Լամբեր Վիլսոնը, Օդրի Տոտուն։
Այս տարի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը։