![Guardian. Բրիտանական բանկերը ծառայել են որպես «լվացքատուն» Ռուսաստանից եկող փողերի համար](https://www.aysor.am/news_images/411/1230998_1/f58d0d54c1f519_58d0d54c1f532.thumb.jpg)
21/03/2017 12:56
Guardian. Բրիտանական բանկերը ծառայել են որպես «լվացքատուն» Ռուսաստանից եկող փողերի համար
Ռուսաստանից փողերի լվացման միջազգային սխեմայի շրջանակներում շուրջ 740 միլիոն դոլարն անցել է Մեծ Բրիտանիայի 17 խոշորագույն բանկերով, որոնց թվում են՝ HSBC, Royal Bank of Scotland, Lloyds, Barclays, Coutts, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Պարբերականը նշում է, որ 2010-ից 2014թթ. այդ սխեմայի շրջանակներում Ռուսաստանից դուրս է բերվել շուրջ 20 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ նշվում է, որ գումարը կարող է հասնել մինչև 80 միլիարդ դոլարի:
Քննիչները պարզում են՝ հարուստ և քաղաքական ազդեցիկ ռուսներից ով է մասնակցել սխեմային, որին բրիտանական թերթն անվանում է «Համաշխարհային լվացքատուն»: Այս սխեմայի շրջանակներում գումարները Ռուսաստանից սկզբում փոխանցվել են Մոլդովայի, Լատվիայի բանկեր, այնուհետև՝ բրիտանական և ամերիկյան բանկեր:
Իրավապահների գնահատմամբ՝ սխեմային մասնակից է շուրջ 500 մարդ: