22/03/2017 12:10
Պետական պարտքի մեջ վտանգավոր բան չկա. ՀՀ ֆինանսների նախարար
Քանի դեռ Հայաստանն ունի պակասուրդային բյուջե, կշարունակի պարտք վերցնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Ինչքան ունենք պակասուրդային բյուջե, մենք պետք է պարտք վերցնենք, պարտքի մեջ վտանգավոր բան չկա», - նշեց նա:
Նախարարի խոսքով՝ այս առումով պետք է կամաց-կամաց գնալ կոնսոլիդացիայի։
«Նորից եմ կրկնում, պարտքը վտանգավոր չէ, պարզապես այն պետք է դարձնենք կառավարելի, որը մենք փորձում ենք անել», - նշեց Վ. Արամյանը։