23/03/2017 20:39
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերսկսել են շփումը
Ամերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կրկին սկսել են շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս անց: Հաշտության գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ ընտանեկան վեճերը դադաարեն հայտնվել մամուլում և խոչընդոտեն ամուսնալուծության գործընթացին, փոխանցում է ТАСС-ը:
«Նա (Փիթը) սկսել է իրեն ավելի երջանիկ զգալ: Նա թեթևություն է զգում, որ ամեն ինչ դադարել է ի ցույց դրվել», - People ամսագրին հայտնել է դերասաններին մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուրի տվյալով՝ զույգի միջև տարաձայնությունների սրացումն այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ունեցվածքի բաժանումը, երեխաների խնամակալությունը, աստիճանաբար նվազում է:
«Դժվար ժամանակներ էին, բայց նրանց հաջողվել է հաղթահարել այդ ամենը: Այս ուղղությամբ աշխատանքը առաջ է շարժվում», -հավելել է աղբյուրը:
Վերջերս Անջելինա Ջոլին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Փիթին անվանել է հիանալի հայր: