23/03/2017 09:15
Աշոտյանին, Շարմազանովին ու Կարեն Ավագյանին արգելել են մասնակցել ՀՀԿ քարոզարշավին. «Ժամանակ»
ՀՀԿ-ում կտրուկ արգելել են քարոզչությանը մասնակցել Արմեն Աշոտյանին, Կարեն Ավագյանին, և Էդուարդ Շարմազանովին։ Նրանք իրավունք չունեն վարչապետի գլխավորած թիմի հետ մասնակցեն ՀՀԿ-ի քարոզչությանը, գրել է «Ժամանակ»-ը:
Ըստ ներքին ուսումնասիրության՝ երեք ՀՀԿ-ականների նկատմամբ հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ նրանց միայն հայտնվելը ՀՀԿ զանգվածային միջոցառումներին կարող է շատ մեծ բացասական հետևանքներ ունենալ ՀՀԿ-ի համար։