23/03/2017 09:24
Հնարավոր է՝ առաջիկայում ավելանա ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների թիվը, կհատկացվի 75 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, հնարավոր է՝ առաջիկայում ավելանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվը: Իսկ այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ ՄԻՊ-ին հատկացնել ավելի քան 75 մլն դրամ: Ի դեպ, ներկայումս պաշտպանի աշխատակազմը բաղկացած է 59 հաստիքային միավորից, իսկ նախատեսվող փոփոխությունների արդյունքում աշխատակազմում ընդգրկված աշխատակիցների թիվը կավելանա ևս 27-ով:
Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ ՄԻՊ աշխատակազմն ավելացվում է՝ «լիազորությունների շրջանակների ընդլայնմամբ պայմանավորված», մասնավորապես նախատեսված է ստեղծել առանձին ստորաբաժանում, որը կզբաղվի ազատությունից զրկմած անձանց կողմից ստացվող անհատական բողոքների քննարկմամբ, երեխաների իրավուքնների պաշտպանությամբ, զինծառայողներին առնչվող բողոքների քննարկմամբ և այլն: