23/03/2017 12:31
Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է. Վարչապետ
Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության ու միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական տվեց։
«Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր՝ «Visit to Armenia» շատ արագ անել, որպեսզի բոլոր հնարավոր թիրախներով, որտեղ որ մենք ակնկալում ենք, առաջին հերթին, Ռուսաստանը, որ իրենց ներքին անձնագրերով գալու հնարավորոությունը կա», - նշեց Կարեն Կարապետյանը։
Նա նշեց՝ չնայած նրան, որ վերջին հինգ տարիներին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։
«Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում», - նշեց նա։
Վարչապետը շեշտեց՝ խիստ անհրաժեշտ է համարում Հայաստանի նկարագրի ձևավորումը։
Նա ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարեց շարունակել ակտիվ թիրախային ու մարկետինգային միջոցառումների իրականանցումը։
«Մեկամսյա ժամկետը մի քիչ շատ ա, երկշաբաթյա ժամկետում ապահովել ՀՀ-ն որպես զբոսաշրջային երկիր գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և դրանց տարածումը», - ասաց վարչապետը։