23/03/2017 19:37
Էրերան կոչ է արել Դե Խեային մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդեր Էրերան կոչ է արել իր թիմակցին` դարպասապահ Դավիդ Դե Խեային մնալ թիմում, փոխանցում է Championat.com-ը։
«Ցանկանում եմ Դե Խեայի հետ խաղալ դեռ երկար ժամանակ, քանի որ նա լավագույնն է ինձ համար: Նա երեք տարի դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստը:
Դավիդը հիանալի ռեակցիա ունի: Ցանկանում եմ, որ նա մնա թիմում, եթե ինքը նույնպես ցանկանում է դա: Դե Խեան կարող է դառնալ ակումբի լեգենդը», - Էրերայի խոսքը մեջբերում է Radio Marca-ն: