23/03/2017 19:53
Արծվիկ Հարությունյանի՝ Ղրիմ այցելության աղմուկը, հնարավոր է, բարձրացրել է Ռուսաստանը
Օրերս ռուսական որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել էր, թե ստուգումներ կիրականացվեն Արծվիկ Հարությունյանի՝ Ղրիմ կատարած հնարավոր այցելության վերաբերյալ: Սակայն Aysor.am-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից տեղեկացրեցին, որ իրենք այս թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չեն ստացել:
Ուկրաինական «Օբոզրեվատել»-ը նշում է, որ ռուսական ԶԼՄ-ն տարածել է թյուր հայտարարություն ուկրաինական Ներքին Գործերի Նախարար Գերաշենկոյի անունից՝ Արծվիկ Հարությունյանի Եվրատեսիլում չմասնակցելու վտանգի մասին:
Գերաշենկոն իսկապես ասել է, որ պատրաստվում է ստուգել բոլոր մասնակիցների այցելությունը Ղրիմ, սակայն առանձնահատուկ Արծվիկի անունը չի նշել:
«Օբոզրեվատել»-ը հայտարարել է, որ այս աղմուկը բարձրացրել է Ռուսաստանը: