23/03/2017 12:39
Դևիդ Մաքքենզին կինոյի դպրոց է հիմնելու Հայաստանում
Վերջերս ՀՀ կառավարությունը ստացել է առաջարկություն միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիտ Դևիդ Մաքքենզիից՝ Հայաստանում կինոյի դպրոց հիմնելու վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր, նախատեսվում է մինչև 5 միլիոն դոլարի ներդրում», - ասաց վարչապետը։
Նա ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունը և պատասխանել։