24/03/2017 09:52
Սամվել Կարապետյանը մի շարք գործարարների հետ Հայաստանում ներդրումներ կանի. «Հրապարակ»
Վերջապես հստակեցվել է երկար սպասված՝ հայաստանյան կառավարությանն ու տնտեսությանն աջակցող ռուս-հայաստանյան ներդրումային ֆոնդի ստեղծման օրը: Այսօր Հայաստան կժամանի Սամվել Կարապետյանը` ռուսաստանյան մի շարք գործարարների հետ, իսկ մարտի 25-ին կարվի համապատասխան հայտարարությունը:
Հիշենենք, որ նման ինվեստիցիոն ակումբի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարեսկզբին` Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում:
«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ ներդրումներն առաջին հերթին ծառայելու են մարզերի համաչափ զարգացմանը, չնայած մինչ այդ խոսակցություն կար, որ առյուծի բաժինը կհասնի Լոռու մարզին` Սամվել Կարապետյանի փոքր հայրենիքին։
«Ներդրումների ծավալի սահմանափակումներ չկան», - շեշտել է թերթի աղբյուրը: