24/03/2017 09:41
ՊԵԿ-ը հարկային համաներում կկիրառի. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ը պատրաստվում է առաջիկայում հարկային համաներում կիրառել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ համաներման ամփոփիչ վիճակագրությունը կներկայացվի 10 օրից:
«Համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենք ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարում, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն: Մոտ 10 օրից ամփոփ ձևով Ձեզ կներկայացնենք, թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկական անձիք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ և ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապահովագրության վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզ», - տեղեկացրել է Միրումյանը: