24/03/2017 20:00
Բուֆոն. Հնարավոր է՝ կարիերաս ավարտեմ՝ Զիդանի պես գլխով մեկին հարվածելով
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ այս պահին չի մտածում ազգային թիմում կարիերայի ավարտի մասին, փոխանցում է Apostrophe.ru-ն:
Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել ԱԱ-2018-ից հետո:
«Ինչպես եմ տեսնում իմ վերջին խա՞ղը: Հնարավոր է՝ կարիերաս ավարտեմ, ինչպես Զիդանը. որևէ մեկին խաղադաշտում գլխով հարվածեմ: Բայց նախքան կարիերաս ավարտելու մասին մտածելս, մենք պետք է հայտնվենք աշխարհի 2018 թվականի առաջնությանը Ռուսաստանում: Հնարավոր է՝ իմ վերջին խաղը հավաքականի կազմում կայանա հենց այնտեղ: Ամեն դեպքում, դեռ ժամանակ կա, որպեսզի մտածեմ այդ մասին», - Բուֆոնի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Ալբանիայի հետ կայանալիք խաղը 1000-րդը կդառնա Բուֆոնի համար՝ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: