24/03/2017 20:58
Ռուսաստանն արգելել է բելառուսական պանրի ներկրումը
Ռուսաստանը պետական լաբորատոր դիտարկում անցկացնելուց հետո արգելել է բելառուսական պանրի 5 տեսակի ներկրումը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Պետական լաբորատոր դիտարկումից հետո Բելառուսից մատակարարվող պանրի խմբաքանակներ են հայտնաբերվել, որոնք չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սակայն սննդամթերք արտադրողները իրավիճակի շտկման անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել», - հայտարարել են Ռոսսելխոզնադզորից:
Ռոսսելխոզնադզորից նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին խնդրել են հաշվի առնել, որ Մաքսային միության տարածքում արգելված է համապատասխանության հայտարարագրի բացակայությամբ սննդամթերքի շրջանառությունը: