24/03/2017 16:46
Սիմեոնեն հաստատել է, որ Գրիզմանը կարող է հեռանալ «Ատլետիկոյից»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է հեռանալ թիմից, փոխանցում է Championat.com-ը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով և կարող է Գրիզմանի համար պատրաստ է մոտ 100 մլն եվրո վճարել:
«Արդյոք կարո՞ղ է Գրիզմանը հեռանալ թիմից այս ամառ: Այո, քանի որ նրա պայմանագրում ներկայացված է հրաժարագինը և ոչ մի երաշխիք չկա, որ Անտուանը կմնա: Այս պահից սկսած՝ ես չգիտեմ, թե ինչ կարող է տեղի ունենալ:
Ես անցած ամառ խոսեցի նրա հետ, այդ ժամանակ նա մնաց: Նա ասաց, որ եթե ես մնամ, նա էլ կմնա: Բայց ես երբեք չեմ պահանջի, որ նա մնա: Այդպես եղել է Դիեգո Կոստայի և Ֆալկաոյի հետ: Միշտ աջակցում եմ այն ֆուտբոլիստների որոշումները, որոնք նվիրվել են թիմի խաղերին: Քանի դեռ Գրիզմանը կլինի թիմում, «Ատլետիկոն» կաճի:
Գրիզմանն անհավանական ֆուտբոլիստ է: Նա կատարող է և դաշտում անում է այն, ինչ դուք նրան խնդրում եք: Նա խելացի է և շատ բան է տալիս թիմին»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ն: