24/03/2017 13:16
Պաուլինիոյի հեթ-տրիկը հաղթանակ է պարգևել Բրազիլիային Ուրուգվայի նկատմամբ՝ ԱԱ-2018 ընտրական փուլում
Բրազիլիայի հավաքականը հաղթել է Ուրուգվային Աշխարհի 2018 թվականի առաջնության հարավամերիկյան ընտրական փուլի 13-րդ տուրում: Հանդիպումը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում և ավարտվել հյուրերի՝ 4:1 հաշվով հաղթանակով, փոխանցում է Championat.com-ը:
Էդինսոն Կավանին խաղի արդեն 9-րդ րոպեին անվրեպ է իրացրեց 11-մետրանոցն ու առաջ մղեց Ուրուգվային: 19-րդ րոպեին Պաուլինիոն հավասարեցրել է հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում առաջ է մղել բրազիլացիներին: 74-րդ րոպեին Նեյմարը 3-րդ գնդակն է ուղարկել ուրուգվայցիների դարպասը: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Պաուլինիոն՝ 92-րդ րոպեին դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Բրազիլայի հավաքականը 30 միավոր է վաստակել և շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ուրուգվայը (23 միավոր) մնացել է 2-րդ տեղում: