25/03/2017 09:20
ՕՐՕ-ն փորձել է Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՕՐՕ-ն այս օրերին միջազգային հանրության աջակցությունն է ակնկալում Սամվել Բաբայանի հարցում, բայց ապարդյուն։ ՕՐՕ-ն բոլոր դեսպաններին փորձել է ներքաշել այս պատմության մեջ, աջակցություն ստանալ, Սամվել Բաբայանին հռչակել քաղբանտարկյալ, սակայն չի ստացվել։ Բոլորի մոտ ընդհանուր դիրքորոշումը այն է, որ Սամվել Բաբայանը ահաբեկչություն է ծրագրել։
Թերթին տված հարցազրույցում ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն ինչպե՞ս է վերաբերում Ս. Բաբայանի ձերբակալմանը, նշել է. «Բոլոր վեճերն ու տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով դատարանում։
Օրինապահ մարմինները պետք է թափանցիկ գործեն, որպեսզի բացառվի դրանք քաղաքական բովանդակություն հաղորդելը, և քաղաքացիներին ու ընտրողները ևս մեկ անգամ վստահ լինեն օրենքի գերակայության մեջ։ Բայց առաջնային, իհարկե, բռնությունն և ցանկացած տեսակի ահաբեկչական գործողությունը կանխելն է»։