25/03/2017 17:06
Դեշամը հրաժարվել է բացատրություն տալ Բենզեմային՝ ինչու է նա բացակայում Ֆրանսիայի հավաքականի կազմից
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրաժարվել է բացատրություն տալ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային՝ հերթական անգամ նրա՝ ազգային թիմի հայտացուցակին բացակայելու վերաբերյալ, փոխանցում է Championat.com-ը:
Ավելի վաղ Բենզեման բացատրություն էր պահանջել, թե ինչու է ինքը բացակայում Ֆրանսիայի հավաքական հրավիրվածների ցանկից, որը մարտի 25-ին ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում կխաղա Լյուքսեմբուրգի հետ, իսկ մարտի 28-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հետ.
«Արդյոք ես ցանկանու՞մ եմ պատասխանել Բենզեմային. այս պահին ես այս առիթով ոչինչ չունեմ ասելու այն պարզ պատճառով, որ կենտրոնացած եմ Լյուքսեմբուրգի և Իսպանիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին: Հիմա ինձ համար առաջնային են այն 24 ֆուտբոլիստները, որոնք գտնվում են Ֆրանսիայի հավաքականի ճամբարում», - Դեշամի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Վերջին անգամ Բենզեման 2015 թվականի հոկտեմբերին է հրավիրվել Ֆրանսիայի հավաքական՝ մասնակցելու Հայաստանի հավաքականի հետ խաղին (4:0): Այդ խաղում Բենզեման դուբլի հեղինակ դարձավ, այնուհետև հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից՝ Մատյո Վալբուենայի շանտաժի գործով սկանդալից հետո: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոյել Լե Գրեն հայտաարարել է, որ Բենզեման կարող է հրավիրվելազգային հավաքական, երբ դրա վերաբերյալ Դիդյե Դեշամը որոշում կայացնի: