25/03/2017 10:45
Իռլանդիայի հավաքականի պաշտպան Կոուլմանը ծանր վնասվածք է ստացել
Իռլանդիայի հավաքականի ավագ Շեյմուս Կոուլմանը ծանր վնասվածք է ստացել աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի` Ուելսի հավաքականի հետ խաղում, հայտնում է Championat.com-ը:
Նիլ Տեյլորի հետ բախումից հետո «Էվերթոնի» խաղացողը ստիպված էր դաշտից հեռանալ պատգարակների վրա, իսկ սոցիալական կայքերում հրապարակվել է լուսանկար, որում երևում է, թե ինչ է եղել իռլանդացու հետ:
Թեյլորն այդ խախտման համար հեռացվել է դաշտից, իսկ Դուբլինում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով: