25/03/2017 12:10
Գերմանիայի KfW բանկը սխալմամբ 5,4 մլրդ դոլարի փոխանցումներ է իրականացրել
Գերմանիայի պետական զարգացման բանկը՝ KfW-ն, սխալմամբ 5,4 միլիարդ դոլար է փոխանցել արտաքին հաշվեհամարներին՝ տեխնիկական խափանման պատճառով, հայտնում է РБК-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Վարկային կազմակերպությունից գործակալությանը հայտնել են, որ բանկի աշխատակիցները շատ արագ նկատել են համակարգի չհամակարգված աշխատանքը, սխալ հրանագի կատարումը դադարեցվել է: Այժմ մասնագետները փորձում են հասկանալ տեղի ունեցածի պատճառները:
«Մենք շատ արագ հայտնաբերել և հեռացրել ենք այդ սխալը և բարեհաջող հետ վերադարձրել փոխանցված գումարը: Բանկը ցավում է միջադեպի համար. պատճառ կարող էր դառնալ մարդկային գործոնը», - ասվում է բանկի հայտարարությունում:
Գործակալության աղբյուրի տվյալների համաձայն` դեպքը տեղի է ունեցել տեխնիկական խափանման պատճառով, որի հետևանքով միանվագ վճարները սխալմամբ փոխանցվել են մի քանի անգամ: