25/03/2017 14:30
ԶԼՄ. Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո բոլոր մթերքները կթանկանան
Տնտեսագետների կարծիքով ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրում կթանկանան բոլոր մթերքները, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Express.co–ին։
Գների կտրուկ աճի պատճառը կլինի բրիտանական ֆունտի փոխարժեքի անկումը։ Նաև այն, որ մի շարք արտադրություններ, ըստ երևույթին, կհեռանան Մեծ Բրիտանիայից։
Փորձագետները համակարծիք են, որ միակ սեկտորը, որտեղ գների նվազում կդիտարկվի, ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքներն են։