27/03/2017 14:31
«Բարսելոնին» և «Բավարիային» հետաքրքրել է «Այնտրախտի» կիսապաշտպանը
Կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված են «Այնտրախտի» կիսապաշտպան Օմար Մասկարելի ծառայություններով, հայտնում է Championat.com-ը:
Աղբյուրի համաձայն` մյունխենցիները վստահ են, որ 24-ամյա ֆուտբոլիստը կարող է հաջողությամբ փոխարինել Խաբի Ալոնսոյին, ով մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան:
«Այնտրախտի» հետ Մասկարելի գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին: