27/03/2017 15:31
Մարադոնան լքել է ՖԻՖԱ-ի դեսպանի պաշտոնը
Արգենտինացի Դիեգո Մարադոնան դիմում է գրել ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիայի դեսպանի պաշտոնից ազատվելու վերաբերյալ, հայտնում է lusport-ը՝ հղում անելով Dario-ին:
Նա նման որոշում է կայացրել՝ իր բողոքն արտահայտելով արգենտինացի հայտնի հեռուսահաղորդավար Մարսելո Տինելիի՝ Արգենտինայի հավաքական թիմերի մենեջերի պաշտոնում նշանակվելուն: Նշվում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ինֆանտինոն դեռևս չի դիտարկել Մարադոնայի հայտարարությունը: