27/03/2017 10:53
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հայտնում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի մայիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.29 տոկոսով՝ մինչև 47.83 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.08 տոկոսով՝ մինչև 50.76 դոլար՝ մեկ բարելի դիմաց: