27/03/2017 17:40
ՆԱՏՕ-ն 3 մլրդ եվրո կհատկացնի արբանյակային և համակարգչային ծրագրերին
ՆԱՏՕ-ն նախատեսում է 3 միլիարդ եվրո հատկացնել իր արբանյակային ծրագրի կատարելագործմանը և համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ կիբեռնետիկական պաշտպանության բարելավման համար, հայտնում է ТАСС-ը:
Գումարի մեծ մասը (1,7 միլիարդ եվրո) կծախսվի արբանյակային կապի բարելավման վրա՝ զորքերին, նավերին և անօդաչու թռչող սարքերին ավելի լավ աջակցելու համար:
800 միլիոն եվրո կտրամադրվի հակահրթիռային պաշտպանության և հակաօդային պաշտպանության կառավարման պատասխանատու համակարգչային համակարգերի կատարելագործմանը: Կիբեռսպառնալիքներից պաշտպանության ուժեղացման նպատակով կտրամադրվի 71 միլիոն եվրո: