27/03/2017 16:57
Ամերիկացի համանախագահը չհամաձայնեց, որ դիվանագետների հայտարարությունները հանգեցրել են ապրիլյան պատերազմին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը չի կարծում, թե ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող դիվանագետների հայտարարությունները կարող էին հանգեցնել ապրիլյան պատերազմական գործողություններին։
Այսօր լրագրողի դիտարկմանը, թե համանախագահների հայտարարությունները նաև նպաստել են, որ ապրիլյան պատերազմ լինի, Հոգլանդը արձագանեց.
«Ես չեմ համաձայնի ձեզ հետ, որ համանախագահների հայտարարությունները կարող էին հանգեցնել պատերազմական գործողությունների։ Դուք տեսնում եք բանակցությունների միայն այն մակարդակը, որը տեսանելի է, մեկ այլ մակարդակում էլ կատարվում է աշխատանք։ Ես չեմ կարծում, որ հայտարարությունները կարող էին նպաստել պատերազմին»։