27/03/2017 17:10
Ռուսաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը հունվարին կրկնակի աճել է
Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն ընթացիկ տարվա հունվարին ավելացել են երկու անգամ՝ կազմելով 155 մլն դոլար: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Էկոնոմիկայի ու զարգացման նախարարությունից:
«2017-ի հունվարին ռուս-իրանական առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 98 տոկոսով և կազմել 155.1 մլն դոլար: Ռուսաստանից արտահանումն ավելացել է 2.7 անգամ՝ կազմելով 117.7 դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝ 6.3 տոկոսով՝ հասնելով 37.3 մլն դոլարի», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ: