27/03/2017 16:16
Ապրիլյան իրադարձությունների մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե՝ մարտադաշտում. Ամերիկացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների մայրաքաղաում՝ Բաքվում և Երևանում, միևնույն ուղերձն են հղում, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
«Մենք երկու մայրաքաղաքում էլ նույն ուղերձն ենք փոխանցել՝ բոլորը գիտեն, որ շուտով կլրանա մեկ տարին, երբ սահմանին տեղի ունեցան բռնություններ և ուղերձը հետևյալն է՝ այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե՝ մարտադաշտում», - հայտարարեց Հոգլանդը։
Հոգլանդը նկատի ուներ նախորդ տարի սահմանին տեղի ունեցած ապրիլյան պատերազմը։