27/03/2017 16:25
Արտգործնախարարները նախապատրաստում են Սարգսյան-Ալիև հանդիպում. Հոգլանդ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ կան բարձր մակարդակում հանդիպումներ, որոնց շրջանակում փորձ է արվում գտնել համապատասխան պայմաններ, միջավայր՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համար։
«Դուք գիտեք, որ Մոսկվայում արտգործնախարարները առանձին հանդիպում են ունեցել։ Կարծում ենք, որ մոտ ապագայում՝ ոչ ամիսներ անց, այլ շուտով արտգործնախարարները կհանդիպեն, թերևս, Մոկսվայում՝ նախապատրաստելու նախագահների հանդիպում», - ասաց Հոգլանդը։