27/03/2017 12:13
Ղազախստանի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռն անսարքության պատճառով վերադարձել է Երևան
Ղազախստանի ազգային հավաքականին տեղափոխող ինքնաթիռն անսարքության պատճառով վերադարձել է Երևան։
«Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի օդանավի՝ «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջքի հետ կապված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ հավաքականի հետադարձ թռիչքը նախատեսվում էր մարտի 27-ին՝ ժամը 00:30-ին, սակայն այն իրականացվել է ժամը 1:13-ին՝ ռուսական Severstal ավիաընկերության կողմից», - տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից։
Թռիչքի ընթացքում պարզվել է, որ օդանավն ունի շասիի անսարքություն, այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու նպատակով՝ օդանավը հետ է վերադարձել և ժամը 2:46-ին վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Նշվում է նաև, որ Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի հետադարձ չվերթը նախատեսվում է այսօր՝ ժամը 16:00-ին: