27/03/2017 14:34
Սամվել Բաբայանի գործը քաղաքական ենթատեքստ չունի. Փաստաբան
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է, Aysor.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը:
«Առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է: Ես չեմ գտնում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», - ասաց Ա.Քալաշյանը:
«Ուրիշ բան, եթե նախաքննության համապատասխան փուլում, երբ մեզ՝ պաշտպանության կողմիս, հայտնի լինեն նախաքննության տվյալները և արդեն, ինչպես այս պահի դրությամբ, այնպես էլ տվյալ պահին, համոզված լինենք, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն Սամվել Բաբայանի նույն մեղադրանքը, բայց շարունակվի նման մեղադրանքը ուժի մեջ թողնելը, այդ պահին նոր միայն կարելի է ենթադրություն անել, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս պահի դրությամբ ես նման կարծիքի չեմ», - ընդգծեց փաստաբանը:
Փաստաբանի հետ Aysor.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ քիչ ուշ: