28/03/2017 09:42
Երբ հաշվարկի ընթացքում «Ծառուկյան դաշինքի» լիմիտը սպառվի, քվեները դրվելու են ՀՀԿ-ի տրցակի վրա. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ն թույլ չի տալու «Ծառուկյան դաշինքին» տեր կանգնել իր քվեներին։ Տեսնելով Ծառուկյանի օրեցօր աճող վարկանիշը՝ Ծառուկյան-Սարգսյան վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ծառուկյանին տրվի իր «հասանելիքը», իսկ մնացած ձայները փոխանցվեն ՀՀԿ-ին։
Նման հրահանգ է իջեցվել մարզային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ԲՀԿ անդամներին․ եթե հաշվարկի ընթացքում լիմիտը սպառվի, «Ծառուկյան դաշինքի» քվեները դրվելու են ՀՀԿ-ի տրցակի վրա։ Թե քանի տոկոս է կազմում լիմիտը, մեր զրուցակիցը չցանկացավ բացահայտել»։