28/03/2017 09:26
Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Առաջարկը չի մերժվել, այսօր կամ վաղը Սամվել Կարապետյանը Աբրահամյանների տանը ճաշի է հրավիրված, որի ժամանակ խոսելու են հետագա հնարավոր համագործակցության և ներքաղաքական դասավորությունների շուրջ։
Թերթը հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանը Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է։ «Սամվել Կարապետյանը մեծապես նպաստում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերի ամրապնդմանը։ Այս այցը հենց այդ շրջանակներում է», - գրել է թերթը։