28/03/2017 12:17
«Ռեալն» Իսկոյին սպառնացել է զրկել խաղային պրակտիկայից, եթե նա չերկարաձգի պայմանագիրը
«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է կիսապաշտպան Իսկոյին առանց խաղային պրակտիկայի թողնել, եթե նա չերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, փոխանցում է Championat.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբում» շատ անհանգստացած են, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը 2018 թվականի ամռանը ազատ խաղացողի կարգավիճակ կստանա և կարող է առանց խոչընդոտ տեղափոխվել «Բարսելոնա»:
Իսպանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ կատալոնական ակումբն Իսկոյին պատրաստ է 20 մլն եվրո բոնուս առաջարկել, եթե նա համալրի իր շարքերը՝ ազատ խաղացողի կարգավիճակով:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Ռեալն» Իսկոյին 6-ամյա նոր պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով: