28/03/2017 17:06
2017 թվականին ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն կարող է 0,9%-ով աճել. Տատյանա Վալովայա
2016 թվականի ԵՏՄ-ի տնտեսական ցուցանիշները, ի տարբերություն 2015 թվականի, հուսադրող են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
«2016 թվականին, մեր գնահատականների համաձայն, չնայած նրան, որ ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ կրճատվել է, այն կրճատվել է 0,1%-ով, դրա հետ մեկտեղ, 2015 թվականին այն կրճատվել էր 2,3%-ով: Դա արդեն հուսադրող միտում է», - նշեց նա:
Վալովայայի տեղեկացմամբ, 2017 թվականի համար ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իրենց կանխատեսումները դրական են, քանի որ արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության աճ է նկատվում:
«2017 թվականի համար մենք կանխատեսում ենք ՀՆԱ-ի աճի 0,9-% և նմանատիպ դրական դինամիկա 2018-19 թվականների համար: Ինչու՞ ենք մենք վստահ, քանի որ արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության 2016 թվականի ցուցանիշները դա են փաստում: 2016 թվականին արդյունաբերական արտադրության աճը ամբողջ ԵՏՄ-ով կազմել է 0,9%, իսկ գյուղատնտեսական արտադրությանը՝ 4,5%», - նշեց Տ.Վալովայան: