28/03/2017 15:50
ԵՄ-ի բարձրագույն դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Լյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նատմամբ ընդունել Է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո: Այսպիսով, Եվրամիության բարձրագույն դատարանը մերժել է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության գանգատը, որը պնդում էր, թե պատժամիջոցների սահմանումը հակասում է Եվրամիության ներքին օրենքներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանի վճռի տեքստում «Ռոսնեֆտի» բողոքների Էությունը մանրամասն չի ներկայացվում: Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը և գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում է սահմանափակիչ միջոցները:
«Ռոսնեֆտ» ընկերությունը «Գազպրոմնեֆտի» և «Տրանսնեֆտի», ինչպես նաեւ Ռուսաստանի հինգ բանկերի հետ մեկտեղ նույնպես հուլիսի վերջին հայտնվել Է Եվրամիության սեկտորալ պատժամիջոցների ներքո: