28/03/2017 13:13
«Известия». ԵԱՏՄ-ում համաձայնեցնում են սիգարետների ակցիզի հարկադրույքը՝ հազար հատը 35 եվրոյի չափով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշում է ընդունել 2022 թվականին ԵԱՏՄ-ի երկրների համար սահմանել սիգարետների ակցիզի հաշվարկան միասնական մեխանիզմ, ասվում է ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինի նամակի մեջ, որն ուղված է Դաշնության խորհրդի բյուջեի և ֆինանսական շուկաների կոմիտեին, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով «Известия» թերթին:
Նամակից հետևում է, որ ԵԱՏՀ-ն համաձայնագիր է պատրաստել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության սահմանման սկզբունքների վերաբերյալ, որի համաձայն որոշում է ընդունվել 2022 թվականին սահմանել սիգարետների միասնական ինդիկատիվ հարկադրույք (միջին արժեք, որից կարող է ելնել յուրաքանչյուր երկիր իր ակցիզը սահմանելիս) հազար հատի համար 35 եվրոյի չափով: Միջին արժեքն ընտրվել է եվրոյով, քանի որ ԵԱՏՄ-ի երկրների ակցիզների հարկադրույքները սահմանված են ազգային արժույթով:
Մշակվել է նաև ինդիկատիվ հարկադրույքներից փաստական հարկադրույքների շեղումների ընդգրկույթը. Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ-ի համար շեղման չափը պետք է լինի 15 տոկոսից ոչ ավելի դեպի նվազումը և 20 տոկոսից ոչ ավելի դեպի մեծացումը:
Հայաստանի, Ղրղզստանի և առաջին գնային խմբի սիգարետների նկատմամբ (էժան տեսականի) Բելառուսի համար՝ 30 տոկոսից ոչ ավելի դեպի նվազումը և 20 տոկոսից ոչ ավելի դեպի մեծացումը: