28/03/2017 17:55
ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ. Վալովայա
ԵԱՏՄ-ն ակտիվ համագործակցում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
«2016 թվականը բեկումնային էր. առաջին անգամ այդ տարի մենք Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետություններից ներկրել ենք ավելի, քան ԵՄ պետություններից», - նշեց Տ. Վալովայան:
Նրա տեղեկացմամբ՝ իրենք վերջերս Կամբոջայի և Սինգապուրի հետ ստորագրել են համագործակցության հուշագիր, անց է կացվել առաջին նիստը, բացի այդ, ակտիվ աշխատանք է տարվում Լատինական Ամերիկայի հետ: