28/03/2017 18:19
Էյֆելյան աշտարակը կպարսպեն գնդականթափանց ապակով
Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը պարսպել 2,5 մետր բարձրությամբ գնդականթափանց ապակու պատով, հայտնում է Lenta.ru-ն հղում անելով Prensa Latina գործակալությանը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի վարչակազմը որոշել է այս միջոցին դիմել քաղաքում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պահպանման պատճառով: Պատը պլանավորում են կանգնեցնել 2018 թվականի վերջին: Նախագծի մոտավոր արժեքը 20 միլիոն եվրո է: Պատը կկառուցեն մետաղյա ցանկապատի տեղում, որը կանգնեցրել էին 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ: