28/03/2017 22:35
Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը. Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը շնորհավորել է ֆրանսիացի և ամերիկացի նորանշանակ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Ռիչարդ Հոգլանդին՝ պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ իրենց առաքելության մեջ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:
Արցախի Հանրապետության նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանր: