«Ռեինկարնացիայի» նախընտրական երգից ժողովուրդն իրեն արհամարհված զգաց. Անդրե Սիմոնյան

28/03/2017 16:28

«Ռեինկարնացիայի» նախընտրական երգից ժողովուրդն իրեն արհամարհված զգաց. Անդրե Սիմոնյան


Մարտի 31-ին կավարտվի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Առաջադրվել են քաղաքական 9 ուժեր, որոնք պայքարում են մեծամասնության քվեների համար: Ընտրապայքարին հետևում ու գնահատական են տալիս ոչ միայն ոլորտի մասնագետներն, այլև ժողովուրդն ու նրա մտավոր կորիզը կազմող արվեստագետները:

«The Beautified Project» խմբի հիմնադիր, երգիչ-երաժիշտ Անդրե Սիմոնյանի կարծիքով հայաստանյան ընտրություններն առանձնանում են խոսքի ազատությամբ:

«Ուրախ եմ, որ քաղաքական տարբեր ուժեր ազատ արտահայտվելու հնարավորություն ունեն: Իհարկե, անարդարություններ կան մեր երկրում, բայց շատ կարևոր է ազատ խոսքի առկայությունը, որը շատ այլ երկրներում սահմանափակման մեջ է դրված: Այստեղ մարդիկ հնարավորություն ունեն գնալու և լսելու, ծանոթանալու այս կամ այն քաղաքական ուժերի ծրագրերին, հայացքներին, որից հետո նոր որոշում կկայացնեն», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց երաժիշտը:

Այնուամենայնիվ, նրան անհանգստացնող մեկ հանգամանք կա, որը չնկատել ու չընդգծել չի կարող՝ դա մարդկանց հուսահատ և հուսախաբ վիճակն է:

«Ժողովուրդը չի հավատում ընտրություններին, ու դա շատ սխալ է: Ասել՝ ամեն ինչ որոշված է, ոչինչ չի փոխվելու, չմասնակցել ընտրություններին, նշանակում է՝ սեփական ձեռքերով ապագան հանձնել ուրիշներին», - վստահեցրեց նա:

Անդրե Սիմոնյանը քարոզարշավի առաջին իսկ օրից հետևում է ընթացքին, որպես ՀՀ քաղաքացի՝ ունի նաև իր նախընտրած քաղաքական ուժը, որին էլ անպայման Կենտրոն համայնքի ընտրատարածքում տալու է իր ձայնը:

«Երկու դաշինք կա, որոնց հավանում եմ, պետք է վերջնական որոշում կայացնեմ՝ ում օգտին քվեարկել: Այժմ չեմ բարձրաձայնի, թե որոնց մասին է խոսքը, բայց, կարծում եմ, ժողովուրդը քիչ թե շատ գիտի՝ ինչ կարծիքի եմ այս ամենի մասին և ում կարող եմ ձայնս տալ: Ապրիլի 2-ին անպայման կատարելու եմ իմ քաղաքացիական պարտականությունը, դա կարևոր շանս է ամեն մարդու համար», - ընդգծեց նա:

2015 թվականին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանն անցավ կառավարման խորհրդարանական համակարգին, որն էլ կկիրառվի 2018 թվականից: Որոշների համար սա անընդունելի կառավարման ձև է, ոմանք էլ գտնում են՝ այսկերպ Հայաստանն առաջընթաց է արձանագրում:

«Երբ մեր խումբը համերգային շրջագայությամբ Վիեննա էր մեկնել, մտածում էի՝ տեսնես կգա՞ մի օր, որ Հայաստանն էլ ունենա խորհրդարանական կառավարում… Ըստ իս՝ դա շատ ավելի ճիշտ կառավարություն է, քանի որ քաղաքական տարբեր ուժեր իրենց ասելիքն են բարձրաձայնում կարևոր որոշումների ժամանակ: Մնում է՝ ամեն ինչ արդար լինի: Եթե այս ընտրություններն էլ կեղծվեն ու անարդար, ոչ գրագետ մարդիկ տեղ գտնեն խորհրդարանում, ովքեր քաղաքականությունից շատ հեռու են, ուղղակի լավ բիզնեսմեններ են կամ անցյալում այս կամ այն բարի գործն են արել՝ մեծ բան չի փոխվի մեր երկրում: Իսկ եթե ամեն ինչ արդար լինի, ու այնտեղ գրագետ մարդիկ հայտնվեն, կարծում եմ՝ մեր երկրի ապագան շատ ավելի լավը կլինի կառավարման այս տեսակով: Եվրոպական շատ երկրներ ապացուցել են, որ խորհրդարանական սիստեմը ամենաճիշտ աշխատող սիստեմն է: Չէ՞ որ թիմային որոշումները շատ ավելի ճիշտ են լինում, քան մեկ հոգու գաղափարը: Ամեն դեպքում, ես թիմայինի կողմնակից եմ», - ասաց մեր զրուցակիցը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով, որտեղ նկարահանվել էին նաև Արթուր Աբրահամն ու Լևոն Արոնյանը: Հանրությունը դժգոհությամբ ընդունեց երաժշտական սիրված խմբի և սիրված սպորտսմենների մասնակցությունն այս ամենին: Հարցին, թե արդյոք «The Beautified Project» խումբը քաղաքական ուժերի կողմից երբևէ նման առաջարկներ ստացել է, և ինչպե՞ս է անձամբ վերաբերում երգիչների և մարզիկների ներգրավմանը քարոզարշավին, պատասխանեց.

«Նախկին քարոզարշավներին երկու նման առաջարկ ունեցել ենք, բայց մերժել ենք… Ինչ վերաբերում է Ձեր նշած դեպքին, ինձ թվում է՝ մարդկանց զարմանքի պատճառն այն էր, որ մինչ այդ «Ռեինկարնացիային» այլ ուղիով էին տեսել: Նրանք առողջ ապրելակերպի, մտքի և հոգու, արդարության կողմնակից են եղել… Նույնն էլ կարող եմ ասել մարզիկների մասին: Գիտեք, ժողովուրդը միշտ փախուստ է գտնում արվեստի, սպորտի, երաժշտության մեջ, ու հիմա իրեն արհամարհված զգաց՝ տեսնելով, որ իր սիրած սպորտսմեններն ու երաժիշտները քաղաքական այդ քայլին են դիմել»:

Դիտարկմանը, որ գուցե «Ռեինկարնացիան» Հանրապետական կուսակցության գաղափարակիցն է և կիսում է նրա քայլերը կամ, ինչպես ասում են, գումարի դիմաց նրանք իրենց աշխատանքն են կատարել, մեր զրուցակիցը նկատեց.

«Սխալ ու ճիշտ որակելը մի քիչ հարաբերական է: Որպես արվեստի մարդ՝ ինձ համար հանուն գումարի նման բան անելը շատ սխալ է, բայց եթե այնպիսի պայմաններում լինեի, որ այդ գումարն ինձ չափազանց անհրաժեշտ լիներ, գուցե և այդ քայլին գնայի, չգիտեմ: Ես չեմ սիրում մարդկանց մեղադրել, քանի որ ամեն ինչի հետևում բացատրություն կա… Իմ կարծիքով, այստեղ խնդիրը նրանում է, որ «Ռեինկարնացիայի» տղաները տարիներ շարունակ մեզ այլ ուղի էին ցույց տվել: Ինքս շատ եմ հուզվել նրանց «Երևան» երգից ու տեսահոլովակից: Այն շենքը, որը կար այդ տեսահոլովակում, իմ տան հարևանությամբ է գտնվում: Շատ էի ընկճվել, երբ այն քանդեցին, ես էլ դրա դեմ պայքարող ակտիվիստների մեջ էի… Այս երգից հետո կանգնել այնպիսի քաղաքական ուժի կողքին, որն այդ շենքը քանդելու մեջ դեր ուներ, փոքր-ինչ տարօրինակ է: Անկեղծ ասած, ես հասկանում եմ ժողովրդին, իմ մոտեցումն էլ նույնն է: Անձամբ ես, եթե հոգով ու սրտով չընդունեի այդ քաղաքական շարժումը, երբեք այդ քայլին չէի գնա: Բայց, այնուամենայնիվ, ես ոչ-ոքի չեմ մեղադրում, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն մարդ խոսքի ազատություն ունի: Իրենց իրավունքն է՝ կանգնել այսօր այդ քաղաքական ուժի կողքին: Պետք չէ քննադատել ու փնովել ուրիշների քայլերը, ավելի լավ է՝ յուրաքանչյուրը արտահայտի իր կողմնորոշումը»:

Զրույցի վերջում երաժիշտը կոչ արեց բոլորին անպայման գնալ ընտրություններին և ձայնը տալ նախընտրած քաղաքական ուժին, այլապես հետո ավելորդ կլինի բողոքելը:

«Մենք՝ հայերս, սիրում ենք սպասել՝ վատ բան լինի, այնուհետև բողոքել դրանից: Եթե ժողովրդի 80-90 տոկոսը գնա քվեարկության, ապա շատ բան կփոխվի, այն էլ՝ դեպի լավը: Այս տարվա ընտրական սիստեմը եղածների մեջ ամենաարդարն է, շատ դիտորդներ, սարքավորումներ կան, որոնք արդարությունը հնարավորինս կպահեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Անդրե Սիմոնյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ)