29/03/2017 12:55
Առանց փոխզիջումների ԼՂՀ խնդիրը անհնար է լուծել. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հարցազրույցում հնչեցված տեսակետները:
«Արցախի հարցում փոխզիջումներ պե՞տք են, իհարկե», - ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, սակայն, փոխզիջումների մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների։
«Առաջին նախագահի կարծիքը, կարծում եմ, 1990-ականներից հետո չի էլ փոխվել, ինձ համար, գոնե, զարմանալի է այն քաղաքական գործիչների կարծիքն առ առաջին նախագահ, որոնք 2008-ին ծափահարում էին Տեր-Պետրոսյանին, այսօր քննադատում են», - նշեց ՀՀԿ խոսնակը։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնալու, բայց առանց փոխզիջումներ խնդիրը անհնար է լուծել։