29/03/2017 13:41
Մադեյրայում օդանավակայանն անվանափոխվում է՝ ի պատիվ Կրիշտիանու Ռոնալդուի
Պորտուգալիայի իշխանությունները որոշել են Մադեյրա կղզում գտնվող օդանավակայանը անվանափոխել և կոչել այնտեղ ծնված, «Ռեալ»-ի և երկրի ազգային ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Оդանավակայանի անվանափոխության արարողությունը կայանալու է այսօր, որին մասնակցելու է նաև ֆուտբոլիստը: Քաղաքում արդեն կանգնեցված է ֆուտբոլիստի բրոնզե արձանը, կա նաև թանգարան և հյուրանոց, որոնք աշխատում են CR7 բրենդի տակ, որը ֆուտբոլիստի մականունն է:
Օդանավակայանի անվանափոխության գաղափարը հանդիպել է տեղի քաղաքական գործիչների դիմադրությանը: Որոշ քննադատաներ կարծում են, որ թանգարանն ու հյուրանոցը բավարար են: Իսկ Մադեյրա քաղաքի մի խումբ բնակիչներ մի քանի ամիս դիմել էին կառավարությանը՝ նշելով, որ օդանավակայանի անվանափոխությունն արդարացված չէ: Կղզու կառավարության ղեկավարը վերջերս հարցազրույցում քննադատել էր հոռետեսներին՝ հայտարարելով, որ նրանք «չունեն բավարար վարվելակերպ»: